Հարի Փոթերի մասին պատմող մի քանի ֆիլմերում նկարահանված բրիտանացի դերասան Ջեյմի Վեյլետը կարող է մինչև 14 տարվա ազատազրկման դատապարտվել իր տանը կանեփ աճեցնելու համար, գրում է Sun-ը:
Պարբերականի տեղեկություններով` ոստիկանությունը Վեյլետով սկսել է հետաքրքրվել այն բանից հետո, երբ տեսահսկման սարքերը արձանագրել են դերասանի մասնակցությունը Լոնդոնի օգոստոսյան անկարգություններին: Ոստիկանության տրամադրության տեղ հայտնված տեսանյութում 22-ամյա դերասանը վառելանյութով տարրա ունի ձեռքին:
Երբ ոստիկանները եկել են ձերբակալելու դերասանին, նրա տանը 15 թուփ կանեփ են հայտնաբերել: Արդյունքում նա նոյեմբերին դատարանի առջև կկանգնի ոչ միայն անկարգություններ իրականացնելու և ուրիշի սեփականությունը բռնի ուժով խլելու փորձի, այլև կանեփ աճեցնելու համար: