Home / Հայաստան / Եգիպտոսը Հայաստանում նոր դեսպան ունեցավ

Եգիպտոսը Հայաստանում նոր դեսպան ունեցավ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաև տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության ղեկավարն ու Եգիպտոսի դեսպանը, հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում, մեծապես կարևորել են նաև եգիպտահայ համայնքի դերը:

Նշելով, որ իր նշանակումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ-ն տոնում է անկախության 20-րդ տարեդարձը, դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը Հայաստանին և նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել ու մաղթել է հետագա հաջողություններ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: