Օրերս Մյասնիկյան պողոտայում վնասազերծված բանդայի հերթական թիրախը եղել է Առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, դոցենտ Գեորգի Պողոսյանի և դերասանուհի Լուիզա Ղամբարյանի՝ Այգեստանում գտնվող առանձնատունը, գրում է «Հրապարակը»:
Ըստ թերթի` հանցագործներին չի հաջողվել իրականացնել իրենց մտադրությունը: Գեորգի Պողոսյանը թերթին ասել է, որ ինքն էլ է լսել նման բան, սակայն թիրախը, ըստ բժշկի, ոչ թե իր տունն է եղել, այլ ուրիշի:
«Հանցագործները գիտեին, որ իմ տան վրա գրոհեին, ռիսկն ավելի շատ էր, փողը՝ քիչ, համարյա»,- Պողոսյանի խոսքերն է փոխանցում «Հրապարակը»: