Home / Հայաստան / Մահացած զինծառայողի ձեռքի վրա գրառման մեջ որևէ սպայի անուն նշված չի եղել. ՊՆ

Մահացած զինծառայողի ձեռքի վրա գրառման մեջ որևէ սպայի անուն նշված չի եղել. ՊՆ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմաններում ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը զորամասի պահպանության մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիքով ինքնասպանություն գործելու փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են նաև, որ այս պահի դրությամբ պարզված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ Վլադիմիր Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար:

Միաժամանակ նախարարությունը հայտնում է, որ Ասատրյանի ձախ ձեռքի վրա կատարված գրառման մեջ որևէ սպայի անուն նշված չի եղել:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: