Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը դատական վերջին նիստի ընթացքում, ի հեճուկս տարածված լուրերի, իրեն մեղավոր չի ճանաչել և մեղադրանքը չի ընդունել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը: Այս մասին թերթի թղթակցին ասել է Տեր-Պողոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը` նշելով, որ, պաշպանական կողմի կարծիքով, վերաորակված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր), որ նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում, ապօրինի է:
Նախնական մեղադրանքով (ՔՕ 141 հոդված) սահմանվում է տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում, և հնարավոր էր Տեր-Պողոսյանի նկատմամբ համաներման կիրառում, գրում է «Հայկական ժամանակը»: