Home / Հայաստան / Սողանքային գոտուց դուրս է բերվել տրակտոր

Սողանքային գոտուց դուրս է բերվել տրակտոր

Հոկտեմբերի 12-ի ժամը 14.30-ի դրությամբ փրկարարները Տավուշի մարզի սողանքային գոտում հայտնված կոնտեյներից դուրս են բերել  «Շինվան 504» մակնիշի չորս փոքր տրակտոր:

Մինչ օրս սողանքից դուրս է բերվել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 27 ավտոմեքենա:

Դեպքի վայրում աշխատող փրկարարներին այսօր միացել է ևս 31 փրկարար` Կոտայքի մարզից:

Սողանքային գոտու 6 տեղամասերում որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: