«Եվրո-2012»-ի ընտրական փուլի շրջանակներում անցկացված Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի մասին տվյալներն այսօր խմբագրվել են Վիքիպեդիա էլեկտրոնային հանրագիտարանի անգլիական էջում: Համաձայն նոր խմբագրված տարբերակի, իսպանացի մրցավարը ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին Իսպանիայում և մահացել 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
Վիքիպեդիայում նաև ասվում է, որ տխրահռչակ Գոնսալեսը Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարն էր «Եվրո-2012»-ի ընտրական փուլում, և որի սխալ որոշումների պատճառով հայերը զրկվեցին փլեյ-օֆում խաղալու հնարավորությունից:
Նշենք, որ այդ խմբագրումը կատարվել է մի քանի ժամ առաջ, սակայն առայժմ փոփոխության չի ենթարկվել: