Պարզվում է, որ լայն հանրությանը քիչ հայտնի Դմիտրի Մեդվեդևի որդին դեռ տարիներ առաջ հեռուստաաստղ է եղել: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Երբ հայրը դեռ նախագահ չէր, պատանի Իլյա Մեդվեդևը հասցրել է նկարահանվել մանկական հումորային «Երալաշում»: Ի դեպ քասթինգը նա անցել է առանց որևէ մեկի աջակցության, պատմում է պարբերականը:
Իլյա Մեդվեդևի մասնակցությամբ առաջին Երալաշը ցուցադրվել է հեռուստատեսությամբ 2007 թվականից, իսկ երկրորդը`2008-ից: Երկու սյուժեներում էլ տղան գլխավոր դերեր է կատարել: Տիտրերում գրվում է երիտասարդ դերասանի թե իրական անունը , թե ազգանունը, սակայն ոչ ոք չի էլ մտածել կապել նրան նախագահ Մեդվեդևի հետ: Իսկ այժմ «ԿՊ»-ն նշում է, որ, իր աղբյուրների փոխանցմամբ, դա իսկապես երկրի ղեկավարի տղան է:
http://rutube.ru/tracks/4792445.html?v=a72dafd11bae09d4f049550ec67be626&autoStart=true&bmstart=1000