Home / Հայաստան / Մեքենան ընկել է գետը Հրազդանի կիրճում

Մեքենան ընկել է գետը Հրազդանի կիրճում

Հոկտեմբերի 12-ին` ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանի հարակից տարածքում, Հրազ­դան գետն է ընկել Մերսեդես Ե-240 ավտոմեքենա, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուս են բերվել 1984 թվականին ծնված Հայկ Հովհաննիսյանը և 1974 թվականին ծնված Արման Պռոյանը, որոնք այնուհետև տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: