Այսօր կայացավ «Եվրո-2012»-ի փլեյ-օֆֆի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի նախկին մրցակից Իռլանդիայի հավաքականը խաղալու է Էստոնիայի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Զույգեր
Էստոնիա – Իռլանդիա
Թուրքիա – Խորվաթիա
Չեխիա – Մոնտենեգրո
Բոսնիա և Հերցեգովինա – Պորտուգալիա
Առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 11 և 12-ին, իսկ պատասխան հանդիպումները` նոյեմբերի 15-ին: