Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում ստացած կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Միքայել Ասոյանը, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր հաղորդում տալու:
Պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, Հալաբյան փողոցի թիվ 34/Ա շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 36-ամյա Հրաչյա Գևորգյանն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Միքայել Ասոյանին և պատճառել վնասվածք:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին Հրաչյա Գևորգյանը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` Գևորգյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: