Home / Հայաստան / Ուսուցչուհին ինքնահրկիզվել է դպրոցի բակում`աշակերտների առջև

Ուսուցչուհին ինքնահրկիզվել է դպրոցի բակում`աշակերտների առջև

Ֆրանսիական Բեզյե քաղաքի դպրոցներից մեկում բարձրագույն մաթեմատիկա դասավանդող ուսուցչուհին ինքնահրկիզման փորձ է իրականացրել:

Ֆրանսիայի Կրթության նախարար Լյուկ Շատելի խոսքով` երիտասարդ ուսուցչուհին, բենզինը լցնելով իր վրա, փորձել է ինքնահրկիզվել դպրոցի բակում`աշակերտների աչքի առջև:

Բարեբախտաբար, կրակը հնարավոր է եղել մարել և փրկված կնոջը ուղղաթիռով տեղափոխել են Մոնպելյե:

Ուսուցչուհու արարքի դրդապատճառները հայտնի չեն: