Երեկ առավոտյան ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 2-րդ շարքի թիվ 39 տան հենապատը փլուզվել է:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: Պատճառը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վիճակն է՝ բնակելի կառույցների շինարարական նորմերին անհամապատասխանությունը, ինչպես նաև նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները՝ հատկապես բեռնատար ավտոմեքենաները, տատանումներով ազդում են տվյալ տարածքի վրա:
Նման իրավիճակում կարող են հայտնվել նաև մի քանի այլ տներ, նշվում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի հաղորդագրության մեջ: