Google որոնողական կայքը թողարկել է Google Translate-ի (թարգմանչական ծրագիր) իր նոր տարբերակը Անդրոիդ օպերացիոն համակարգերի համար: Հունվարին Google-ը թողարկեց Conversation Mode համակարգը, որը բառացի և ուղիղ թարգմանություն էր կատարում`լսելով բանավոր խոսքը և նախատեսված էր միայն անգլերենի և իսպաներենի համար: Այժմ Google-ի նոր «թարգմանիչը» 14 լեզուների է տիրապետում` պորտուգալերեն, չեխերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն,չինարեն կորեերեն, լեհերեն, ռուսերեն, թուրքերեն:
Google-ը նաև թույլ է տալիս ուղղել խոսքը նախքան թարգմանությունը, եթե համակարգը սխալ է լսել ձեզ: Այն հնարավորություն է ընձեռում նաև օտար և անսովոր բառերը ընդգրկել անձնական բառարանում: