Home / Հայաստան / Գագիկ Ծառուկյանին կողմնորոշվելու համար մեկ շաբաթ ժամանա՞կ են տվել

Գագիկ Ծառուկյանին կողմնորոշվելու համար մեկ շաբաթ ժամանա՞կ են տվել

Երեկ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացած ՀՀԿ գործկոմի նիստում քննարկվել է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության հարցը, գրում է «Հրապարակը»:

Թերթի փոխանցմամբ` ոմանք անընդունելի են համարել, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հայտարարել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին ու հայտարարում է, թե ինքնուրույն է գնալու ընտրության։

Ըստ «Հրապարակի»` ՀՀԿ գործկոմը որոշել է մեկ շաբաթ ժամանակ տալ ԲՀԿ-ին՝ կողմնորոշվելու և Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարելու համար։