Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը պատրաստվում է ստորագրել Վիգեն Սարգսյանին իր աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը, գրում է «Ժողովուրդը»` հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի փոխանցմամբ` հրամանագիրն արդեն պատրաստ է, և մոտ օրերս այն կհրապարակվի։
«Ժողովուրդը» նշում է, որ Վիգեն Սարգսյանի անվան հետ ուշագրավ սկանդալ է կապված. մամուլում հրապարակումներ եղան, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ժամանակին հավաքագրվել է որպես գործակալ։ Եվ հիմա նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նրա նշանակումը կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել։