Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինվորների հարազատներին առաջարկում են տեղափոխվել Ադրբեջան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինվորների հարազատներին առաջարկում են տեղափոխվել Ադրբեջան

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան Youtube-ում տեսանյութ է տեղադրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց երեկ «Բանակն իրականում» խմբի նախաձեռնությամբ կայացած ակցիայից, որի մասնակիցները պահանջում էին, որպեսզի իրենց մոտ դուրս գա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան զոհված զինվորների հարազատների` բանակին ուղղված քննադատությանը պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմի սպա Վարդան Ղուկասյանը բողոքողներին առաջարկում է «գնալ և ապրել Ադրբեջանում»: