Գերմանական ARD հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ կնկարահանի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մասին, գրում է «Իզվեստիա» պարբերականը:
Արդեն սկսվել են ARD-ի նկարահանող խմբի աշխատանքները: Լրագրողները Պուտինի հետ եղել են Չինաստանում և ուղեկցելու են նրան Սանկտ-Պետերբուրգ կատարելիք այցելության ժամանակ:
Վլադիմիր Պուտինի մասին պատմող ֆիլմը հնարավոր կլինի դիտել 2012-ի մարտին, որը համընկնում է Ռուսաստանում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակահատվածի հետ: «Իզվեստիան» նշում է, որ ի պատասխան այն հարցին` արդյոք դա դիտավորյալ է արված, ֆիլմի հեղինակ, լրագրող Խուբերտ Զայպելը ընդամենը խորհրդավոր կերպով ժպտացել է: