Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:
Հեֆերնը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը և հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ: