Home / Հայաստան / Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացն արագ է առաջ գնում. Ֆրանսիայի դեսպան

Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացն արագ է առաջ գնում. Ֆրանսիայի դեսպան

Վերջին 20 տարիներին Հայաստանը ձեռք բերեց նոր քաղաքական համակարգ, որդեգրեց ժողովրդավարական մշակույթ, իրականացրեց անցում դեպի շուկայական տնտեսություն, միջազգային թատերաբեմում իր տեղը զբաղեցրեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` խոսելով ՀՀ անկախության 20 տարիների ձեռքբերումների մասին:

Նրա խոսքով` այդ ամենը Հայաստանը իրականացրեց բավական բարդ պայամններում` նշելով, որ ի նկատի ունի այն պատերազմական տարիները:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցին, դեսպանն ասել է, որ դրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն համընկավ ՀՀ անկախության 20-ամյակի հետ:

«Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ուղերձ հնչեց Հայաստանում` կոչ անելով Թուրքիային, որպեսզի, առերեսվելով իր պատմության հետ, ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Մեկ այլ կոչ էլ հնճչեց կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որպեսզի կողմերը աշխատեն գործունեությունն ուղղել դեպի բանակցային լուծում», – ասել է դեսպանը:

Լրագրողների այն հարիցն,  թե ինչպես կգնահատի Սարկոզիի այդ խոսքերին հաջորդած Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների մեղադրական ելույթները, դեսպանը  մեջբերել է Ֆրանսիայի նախագահի` հայաստանյան ելույթից հատված, որում Սարկոզին նշել է, որ Թուրքիան,  ճանաչելով  Հայոց ցեղասպանությունը, դրանով ավելի կուժեղանա:

Դեսպանը խոսել է նաև Հայաստան-Եվրոմիություն մերձեցման գործընթացի մասին` ընդգծելով, որ այդ գործընթացը բավական արագ  է առաջ գնում և ԵՄ-ը փորձում է   սատարել Հայաստանին այդ գործընթացը հաջողությամբ պսակելու գործում:

Դեսպանը նաև նշել է, որ Հայաստանն այս գործընթացում պետք է ձևավորի այնպիսի ինստիտուտներ, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափորոշիչներին: