Մոսկվացիների մեկ երրորդը բացասական վերաբերմունք ունի օտար երկրներից և Ռուսաստանի այլ շրջաններից ժամանած քաղաքացիների նկատմամբ: Ինչպես գրում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը, այս տվյալները մոսկովյան իշխանությունները ստացել են փակ հարցման արդյունքում:
2010 թվականին տեղի ունեցած հարցումները ցույց էին տվել, որ մոսկվացիներին ներգաղթի խնդիրը ավելի շատ է հուզում, քան գործազրկության մակարդակը, բնապահպանական խնդիրներն ու կաշառակերությունը: ԱՊՀ երկրներից ժամանողների հոսքը մտահոգում էր հարցվածների 17%-ին:
Ինչպես թերթին հայտնել է «Սովա» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրենը, Մոսկվայում ստացված տվյալները մոտ են համառուսաստանյանին: Նրա խոսքով` Ռուսաստանում ներգաղթյալների նկատմամբ բացասական վերաբերմունք ունի բնակչության 35%-ը:
Նշենք, որ ողջ Ռուսաստանի տարածքում մոտ 1,5 մլն հայ է ապրում, որոնցից 400,000-ը` մայրաքաղաք Մոսկվայում: