Home / Հայաստան / Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին. կան զոհեր

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին. կան զոհեր

Հոկտեմբերի 19-ին` ժամը 00.38-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեպքի վայր մեկնած փրկարարները նշել են, որ իրար են բախվել «ՈՒԱԶ» մակնիշի, «ՎԱԶ-2106» մակնիշի և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդ, 1979 թվականին ծնված Մ.Օհանյանը և ուղևորներ`1966 թվականին ծնված Կարեն Բադալյանը, 1989 թվականին ծնված Արկադի և 1986 թվականին ծնված Արա Թադևոսյանները տեղում մահացել են:

«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1985 թվականին ծնված Մ.Զարոյանը, ուղևորներ` 1990 թվականին ծնված Սամվել Ենուկյանը, 1985 թվականին ծնված Դավիթ Գասպարյանը և 1984 թվականին ծնված Սարգիս Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց, որտեղ Սարգիս Պողոսյանը մահացել է:

Մ.Զարոյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Սամվել Ենուկյանինը և Դավիթ Գասպարյանինը` բավարար:

«ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1988 թվականին ծնված Ոսկան Բադալյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և հրաժարվել շտապօգնության բժիշկների օգնությունից: