«Երկիր» օրաթերթը գրում է, որ,թեև «Արայի» սեփականատեր Արմեն Պետրոսյանի ինքնասպանության կամ սպանության շուրջ վարկածների մասին ոստիկանությունը լռում է, սակայն, իր տեղեկություններով, Արմեն Պետրոսյանը ժամանակին ամուսնացել է մի թաթարուհու հետ, որից երեխա ուներ:
Բաժանվելիս կինը զրկվել է մայրական իրավունքներից, որից հետո հեռացել Հայաստանից: Ըստ թերթի, մահվան հավանական վարկած կարող է լինել վրիժառությունը:
Թերթի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասել է, որ քննության ընթացքում հաշվի են առնվում բոլոր վարկածները. «Իր հետ կապված ամեն ինչ`շրջապատը, շփումները, ստուգվում են: Եթե մի բան էական եղավ գործի համար, անպայման ընթացք է տրվում և մանրամասն ստուգվում»: