Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10-ին, «Հայաստան» մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի կոնտակտային մենամարտերի բաց առաջնությունը, որին մասնակցում են 6-16 տարեկան 230 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից: Առաջնության նպատակն է հաշվառել լավագույն մարզիկներին՝ միջազգային ասպարեզներում հանդես գալու նպատակով:
Այս մասին հայտնում է Հայաստանի այկինենդա կարատեի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի մասնագետ Հրաչուհի Բարսեղյանը:
Ֆեդերացիայի լավագույն ութ մարզիկները մասնակցելու են հոկտեմբերի 23-30-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի կոնտակտ տաեկվանդոյի առաջնությանը:
«Ես համոզված եմ, որ այսպիսի առաջնություններում մենք ոչ միայն կարողանում ենք հայտնաբերել լավագույն մարզիկներին, այլ նաև ամրացնում ենք երիտասարդների մարմինը, նրանք կոփվում են ոչ միայն մարմնով, այլ նաև ոգով, իսկ դա շատ կարևոր է ազգը և հայրենիքը սիրելու համար», – մեկնաբանում է Այկիկենդո կարատեի հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:
Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004 թվականից: Այս ժամանակահատվածում ֆեդերացիան արդեն ունի Եվրոպայի և Եվրասիայի ոսկե և արծաթե մեդալակիրներ` 12-ամյա Վանիկ Պապոյան՝ Եվրոպայի չեմպիոն 36 կգ քաշային կարգում, 16-ամյա Մարտին Այվազյան՝ 59 կգ քաշային կարգում, ոսկե մեդալակիր, ֆեդերացիայի անունը բարձ են պահուն նաև Տիգրան Դավթյանը, Տիգրան Մխիթարյանը, Հայկ Եսայանը, Արտակ Բաղդասարյանը և այլն: