Home / Հայաստան / Այսօր ցնցումները Թուրքիայում շարունակվել են. զոհերը` 1000-ից ավելի

Այսօր ցնցումները Թուրքիայում շարունակվել են. զոհերը` 1000-ից ավելի

Երեկ Թուրքիայի Վան քաղաքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն առայժմ հնարավոր չէ հստակեցնել:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ավերված տասնյակ տների փլատակներից փրկարարները երեկվանից շարունակում են մարդկանց դուրս բերել: Նախնական ոչ պաշտոնական տվյալների համաձայն, զոհվածների թիվը հազար մարդ է կամ մի փոքր ավելին, կան հազարավոր վիրավորներ:

Դեռևս երեկ դեպքի վայր է ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղում արդեն աշխատում են 1200 փրկարարներ և 500 հոգանոց բժշկական անձնակազմ:

Նշենք, որ երեկ 15:41-ին գրանցված ամենաուժեղ ցնցումից հետո Արևելյան Թուրքիայում տասնյակ ավելի թույլ հետցնցումներ են տեղի ունեցել, որոնք շարունակվում են մինչ այժմ: Մասնավորապես, Երևանի ժամանակով 09:16-ին, 09:18-ին և 09:21-ին երեք ցնցում է գրանցվել, որոնցից առաջինը 4 մագնիտուդով, երկրորդը և երրորդը` 4,3:

Մինչ այդ 08:45-ին ևս մեկ ցնցման ուժգնությունը հասել էր 4,2 մագնիտուդի:

Հիշեցնենք, որ երեկ ցնցումներ են եղել նաև Հայաստանի տարածքում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-ից 5 բալ:

Լուսանկարները` Reuters