Թուրքիայի արևելյան շրջաններում վերջին 12 ժամերի ընթացքում շարունակվել են ստորգետնյա ցնցումները: Դրանց թիվը հասնում է մոտ 8 տասնյակի: Ցնցումներից մի քանիսը եղել են բավական ուժեղ` 4,5-ից մինչև 4,8 մագնիտուդով:
Նշենք, որ բացի Վանի շրջակայքից այսօր ցնցումներ են գրանցել նաև թուրք-իրանական, ինչպ-ես նաև թուրք սիրիական սահմանի մոտ: Ինչպես հաղորդում են միջազգային սեյսմիկ ծառայությունները, ավելի թույլ ցնցումներ են գրանցվել նաև Թուրքիայի արևմուտքում, ինչպես նաև Հունաստանում, Միջերկրական ծովում, Մակեդոնիայում և Բոսնիայում: Մակեդոնիայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2, իսկ Բոսնիայում` 3,5 մագնիտուդ:
Լուսանկարը` Reuters