Ուկրաինական ՖԵՄԵՆ կանանց շարժման ակտիվիստները մեծ եվրոպական շրջագայության շրջանակներում պատրաստվում են Փարիզում հարձակում գործել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի առանձնատան վրա, Իտալիայում «Կանգնի´ր Բերլուսկոնի» կարգախոսով ակցիա անցկացնել, իսկ Հռոմում «մի քոթակ հասցնել Հռոմի Պապի անմեղսունակ հետույքին»: Այս մասին հայտնում է շարժման ակտիվիստների բլոգը:
Աղջիկները Եվրոպա կմեկնեն եվրոպական մի շարք խոշոր մեդիաընկերությունների և ֆեմինիստական կազմակերպությունների հրավերով: Ակտիվիստներն իրենց վրա են վերցնում Ուկրաինան ժողովրդի և ոչ թե «ուռոդների» անունից Եվրոպային ներկայացնելու առաքելությունը:
Աղջիկները մի շարք ակցիաներ և մամլո ասուլիսներ կանցկացնեն եվրոպական քաղաքներում, իսկ Միլանում քննարկում կլինի «Եվրո-2012-ն առանց մարմնավաճառության» թեմայով:
Հիշեցնենք, որ FEMEN-ի ակտիվիստների Ուկրաինայում արդեն հասցրել են այդ թեմայով մի քանի ակցիա անցկացնել: