Երեկ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն ԱԻ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԱԻՆ փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության խնդիրը:
ՄԱԿ-ի խողովակներով Հայաստանը 20 այլ երկրների հետ իր պատրաստվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել Թուրքիա փրկարարներ ուղարկելու:
Նախկինում Հայաստանն աջակցել է Թուրքիային 1999 և 2000 թվականներին:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արևելյան հատվածում 7,2 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր և ավերածություններ: Ստորգետնյա ցնցումները Հայաստանի տարածքում հասել են մինչև 5 բալի: