Մոսկովյան «Տապիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Տապիա Ֆերնանդեսը ձերբակալվել է սեփական` 12 և 5 ամյա երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության կիրառման համար, հայտնում է Lifenews.ru-ն:
Հոկտեմբերի 19-ին Ֆերնանդեսի կինը ոստիկանություն է դիմել համապատասխան դիմումով:
34-ամյա կինը պատմել է, որ 57-ամյա ամուսինն արդեն երկու տարի է սեռական բռնության է ենթարկում իրենց երեխաներին:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ Վլադիմիր Տապիան համաշխարհային անուն ունեցող բժիշկ է: Նրա հիվանդներն են եղել քաղաքական գործիչներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Ժամանակին նա անգամ առաջարկել էր Միխայիլ Գորբաչյովին վերացնել ճակատի խալը: ԽՍՀՄ նախկին նախագահը հրաժարվել էր վիրահատությունից`նշելով, որ այդպիսով կկորցնի իր արտաքին «ԵՍ»-ը:
Լուսանկարը` Lifenews.ru