ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը խորհրդի ակնկալիքով դիմել էր Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսին, երբ իր կապը Սպիտակ տան աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու հետ դարձել էր հանրության քննարկման առարկա, հաղորդում է Daily Mail-ը:
Սթիվ Ջոբսին և Բիլ Քլինթոնին վաղեմի ընկերությունն էր կապում:
Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրությունը, որը ընթերցողի դատին կհանձնվի արդեն այսօր, բացահայտում է տաղանդավոր գյուտարարի կյանքի` նախկինում անհայտ դրվագները:
Ուոլթեր Իսաքսոնի կողմից արված բազմաթիվ հարցազրույցներից մեկում Ջոբսը պատմել է, թե ինչպես է 1998 թվականին`ուշ գիշերին հեռախոսազանգ ստացել Բիլ Քլինթոնից, ով այդ ժամանակ ԱՄՆ նախագահն էր:
Ջոբսի հետ մասնավոր զրույցում Քլինթոնը խորհուրդ է հարցրել այն մասին, թե ինչպես պետք է վարվի ստեղծված իրավիճակում, ինչին ի պատասխան Ջոբսն ասել է. «Չգիտեմ, իրոք դու դա արել ես, բայց եթե այդ ամենը ճշմարտություն է, դու պարտավոր ես պատմել ամեն ինչ ժողովրդին»:
Ըստ Ւսաքսոնի, այս խոսքերից հետո հեռախոսի մյուս կողմում երկար դադար է եղել, որից հետո Բիլ Քլինթոնը հաստատել է, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել Լևինսկու հետ 1998-ի օգոստոսի 17-ին:
2011 թվականի հոկտեմբերի 5-ին`Սթիվ Ջոբսի մահվան օրը Քլինթոնը առաջիններից էր, որ իր ցավակցությունը հայտնեց` պատմելով այն ընկերության մասին, որը տարիներ շարունակ կապում էր իրեն և Ջոբսին:
Լուսանկարը` inflexwetrust.com