Home / Հայաստան / Այսօրվա երկրաշարժից հետո Վանում շարունակվում են հետցնցումները

Այսօրվա երկրաշարժից հետո Վանում շարունակվում են հետցնցումները

Մոտ 1,5 ժամ առաջ Վանում գրանցված հերթական երկրաշարժի հետցնցումները շարունակվում են:

Ինչպես Epress.am-ն ավելի վաղ հաղորդել էր այսօրվա երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 7-8 բալ (ըստ տարբեր սեյսմիկ ծառայությունների 5,5 կամ 5,7 մագնիտուդ): Հետցնցումները եղել են 3-ից մինչև 4,5 մագնիտուդ ուժգնությամբ:

Նշենք, որ Վանի երկրաշարժը զգացել են ոչ միայն Հայաստանում, որտեղ ուժգնությունը կազմել է 3-4 բալ, այլ նաև Հունաստանի հարավային մասում, մասնավորապես Կրետե կղզում, ինչպես նաև Ռուսաստանի կովկասյան տարածաշրջանում:

Վանի շրջակայքում վերջին հետցնցումը գրանցվել է 15 րոպե առաջ՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ, ինչը կազմել է մոտավորապես 4-5 բալ:

Հիշեցնենք, որ առաջին երկրաշարժը Վանում գրանցվել է կիրակի՝ 7,2 մագնիտուդով: Պաշտոնական տվյալների համաձայն արդեն իսկ զոհվել է մոտ 400 մարդ:

Լուսանկարը՝ Reuters