Երեկ ժամը 20.55-ին Արագածոտնի մարզում` Ծաղկահովիտ-Նորաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, ավտոմեքենաները սկսել են այրվել: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և պարզել է, որ միմյանց են բախվել են «Մերսեդես E-220» մակնիշի և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բռնկվել է: Վերջինիս վարորդ, 1986 թվականին ծնված Արամ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, 1967 թվականին ծնված Մերուժան Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ծաղկահովիտ գյուղի, այնուհետև՝ Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.14-ին, մարվել`21.19-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
Մյուս մեքենայի վարորդի մասին տեղեկություններ չեն հաղրդվում: