Ի պատիվ պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի անունից տրվել է պետական ճաշ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Պետական ճաշի ժամանակ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևը` Փառքի շքանշանը, որով ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, ՌԴ նախագահը պարգևատրվել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: