Հոկտեմբերի 21-ին «Հրապարակ» օրաթերթը առաջին էջում անձրևի տակ առևտուր անող կնոջ լուսանկար էր տեղադրել: Թերթի հետ զրույցում կինը հայտարարել էր, որ այդպես է հացի փող աշխատում, և իրեն այդտեղից հեռացնողների հասցեին, ի դեմս Երևանի քաղաքապետի, «մի քանի թթու խոսք էր ասել, թե` նա ո՞վ է, որ ինձ հեռացնի»:
Եվ թեև թերթը չի հրապարակել կնոջ անունը, և նրա դեմքն էլ լուսանկարում չի երևում, այդուհանդերձ, ինչպես նշում է «Հրապարակը» , «հետախույզ-հետաքննիչների հմուտ որակներ ձեռք բերած չինովնիկները պարզել են նրա ինքնությունը և ուղարկել հերքելու, թե չէ…»:
Օրաթերթի հաղորդմամբ, կինը երկու օր է գնում է խմբագրություն, աղմկում և պահանջում հերքել, քանի որ ինքը ոչ թե քաղաքապետի հասցեին է ինչ որ բան ասել, այլ Սերժ Սարգսյանի, իսկ թերթը չի գրել նրա ասածը: