Home / Հայաստան / Առյուծ Պուտինը, կապիկ Ժիրինովսկին և արջ Մեդվեդևը. հարցում

Առյուծ Պուտինը, կապիկ Ժիրինովսկին և արջ Մեդվեդևը. հարցում

Ռուսաստանյան Լևադա վերլուծական կենտրոնի հարցումների արդյունքում պարզվել է, որ երկրի քաղաքացիներն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին ասոցացնում են արջի հետ, ինչն ավելի շատ պայմանավորված է նրա ազգանվան հետ (Медведь-արջ):

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների մոտ ասոցացվում է առյուծի հետ: Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը ավելի շատ փիղ և ցուլ է հիշեցնում, Լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` կապիկ, իսկ «Յաբլոկո» կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկին` նապաստակ: