«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջին շրջանում սկսել է քարոզչություն իրականացրել կրոնական փոքրամասնությունների նման` մարդկանց տներ այցելելով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ թերթի տեղեկությունների` մասնավորապես շաբաթ-կիրակի օրերին նման այցելություններ են եղել Երևանի Չարենցի փողոցում գտնվող շենքերում:
«ԲՀԿ-ին անդամագրվելու առաջարկով քաղաքացու տուն այցելած բարգավաճականները նշել են, որ իրենք ցանկանում են իրենց շարքերում հատկապես ընդգրկել երիտասարդությանը: Ավելին, ԲՀԿ քարոզիչները «համոզելու» ժամանակ խոսել են նաև Հայաստանում ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին», – գրում է թերթը: Այս հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին: Եվ, թեև վերջինս հայտարարել է, թե նման բան չկա, թերթը նշում է, որ նրա պատասխանից հետո կրկին ահազանգ է ստացել` այս անգամ մեկ այլ փողոցի բնակիչներից: