Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ: Այցելության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կստորագրի Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում:
Հոկտեմբերի 29-ին Փարիզում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին: