Հոկտեմբերի 25-ի առավոտյան Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Տերյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում սկսել է այրվել Կարմիր Ավետարան մատուռի տանիքը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկը հրդեհը մեկուսացվել է ժամը 11.53-ին, մարել` 12.10-ին:
Այրվել են մատուռի փայտյա տանիքը` 6 քմ մակերեսով և 15 սրբապատկեր:
Լուսանկարը` srbapatker.do.am