Home / Հայաստան / Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստը ՀՖՖ-ից վիրահատության գումար դեռ չի ստացել

Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստը ՀՖՖ-ից վիրահատության գումար դեռ չի ստացել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը սեպտեմբերին լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոստացել էր «Հայկական ժամանակ» օրաթերթից դատական վարույթի արդյունքում որպես բարոյական փոխհատուցում ստացած գումարը (2 մլն 44 հազար դրամ) փոխանցել ծերանոցներին կամ մանկատներին, կամ էլ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանին` բուժման ծախսերը հոգալու համար: Ներկայումս Մոսկվայում ապրող Միքայելյանին անհապաղ սրտի փոխպատվաստման վիրահատություն է անհրաժեշտ:

«Ես կխնդրեմ իմ գործընկերներին (պատգամավորներ, գործարարներ Սամվել Ալեքսանյանը և Լևոն Սարգսյանը թերթից նույնչափ գումար են ստացել միևնույն դատական գործով), որպեսզի նրանք էլ ավելացնեն ինչքան կարող են, և մենք նրան կուղարկենք անհրաժեշտ գումարը»,-ասել էր ՀՖՖ նախագահը:

Նախկին ֆուտբոլիստը դեռևս չի ստացել այդ գումարները: Նրա սիրտը երեք անգամ ավելի դանդաղ է աշխատում և կարող է յուրաքանչյուր պահի կանգ առնել: Sports.ru-ի թղթակից Վիտալի Սուվորովը հանդիպել է ֆուտբոլի վետերանին և պարզել, թե ինչպես կարելի է օգնել նրան:

«Նրա այտերն ուռչել են, ժամանակ առ ժամանակ հեռախոսը սեղմող ձեռքերը սկսում են ցնցվել: Ամառվա սկզբին Միքայելյանն իմացավ սարսափելի ախտորոշումը»,-գրում է լրագրողը:

-Արդեն մեկ ամիս է, ինչ դու գումար եք հավաքում վիրահատության համար: Ինչպե՞ս են գործերն ընթանում:

-Ես հավաքում եմ, բայց անկեղծ ասած, դեռ շատ վատ են հավաքվում…Ես երեկ Ռոմա Բերեզովսկու հետ էի խոսում, խնդրում էի, որպեսզի նա դիմի ձեզ`լրագրողներիդ, որպեսզի կայքերում ինչ-որ լուր տեղադրեիք իմ մասին, ևս մեկ անգամ թարմացնեք: Որովհետև ես ձեզ անկեղծ եմ ասում, հիմա և տագնապալի է, և շատ շատ ցավալի: Ես այնքան ակումբներում եմ խաղացել, ի դեպ, լավ եմ խաղացել, գրեթե բոլոր թիմերում լավագույն ռմբարկու եմ եղել, իսկ հիմա իմ նկատմամբ նման վերաբերմունք… Վիրավորական է: Ոչ ոք դեռ մի լումա անգամ չի տվել: Ոչ Սարատովը, ոչ Սամարան, ոչ հավաքականը, ոչ Իրկուտսկ, որտեղ ես 5 տարի քրտնաջան աշխատել եմ և մեկ խաղաշրջանում 15-16 գոլից պակաս չեմ խփել: Առողջությունս էի թաղում. անգինա, հարբուխ, կապ չուներ, միևնույն է դուրս էի գալիս խաղալու: Գոնե մի հոգի զանգեր ու հետաքրքվեր` ինչպես են գործերս: Իսկ Հայաստանի հավաքականի հետ ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է: Լսել եմ, որ նրանք էնտեղ երդվել են, թե փող կփոխանցեն հաշվիս: Բայց ընկերոջիցս ճշտել եմ, դատարկ է: Հաշվիս վրա նախկինի պես անանուն եկած 200 եվրո է: Դե եթե այդ 200 եվրոն Հայաստանի հավաքականն է ուղարկել, ինչ ասեմ, շատ շնորհակալություն:

– Որքա՞ ն գումար է անհրաժեշտ վիրահատության համար:

– Միջին վիրահատությունը, ոչ փոխպատվաստումը, այլ պարզապես սրտի վիրահատությունն իմ դեպքում 15-20 հազար եվրո կարժենա: Փոխպատվաստման համար ևս 10 հազար եվրո է անհրաժեշտ: Իսկ ես հիմա անգամ 4 հազար չունեմ: Հասկանում եք, եթե ես գոնե ինչ-որ գումարներ ունենայի, ես երբեք օգնություն չէի խնդրի: Բայց այստեղ այսպիսի իրավիճակ է: Ահա ես ձեզ հետ խոսում եմ և փորձում եմ ինձ պահել: Բայց իրականում, ներսումս պարզապես խուճապ է: Բայց եթե փոխպատվաստման կարիք զգացվի, դա ընդհանրապես հսկայական խնդիր է, դոնոր է պետք փնտրել: Իսկ իմ նման հազարավոր մարդիկ կան: Իհարկե ինձ խոստացել են, որ արտահերթ կմտցնեն, բայց ամեն դեպքում, այդ ամենը չափազանց սարսափելի է: Չէ որ, անգամ եթե դոնոր հայտնվի, սիրտը կարող է չհարմարվել օրգանիզմին:

– Կա՞ն մարդիկ, ումից օգնություն չէիք ակնկալում, բայց որոնք հայտնվել են:

– Ես շատ ուրախացա, երբ ինձ զանգահարեց իմ ընկեր Տիգրան Պետրոսյանը, ով ներկայումս Հայաստանում է: Տիգրանը, Սաշա Բորոդյուկը և Սերյոժա Իգնաշևիչը  օգնել են ինձ: Իհարկե վիրահատության համար այդ գումարները բավարար չեն, բայց ամեն դեպքում շատ շնորհակալ եմ նրանց: Ես հույս չունեի, ինչ-որ կոնկրետ մարդուց օգնություն ստանալ: Ես սպասում էի, որ հենց ակումբներից էի օգնություն սպասում. բայց բոլոր կողմերից լուռ է ամեն ինչ:

P.S. Եթե դուք ցանկանում եք օգնել Կարապետ Միքայելյանին վճարել վիրահատության համար, գումարները կարելի է փոխանցել հետևյալ հաշվեհամարին.

Валютный счёт

Банк-корреспондент Сбербанка России

Reseiver`s correspondent

SWIFT: MIDLGB22

Банк бенефициара

Account With Institution

SABRRUMM

SBERBANK

Tsaritsinskoye branch 7978

Moskow,Russia

Клиент – бенефициар

Beneficiary customer

Boleeva Ekaterina Stanislavovna

Tambovskaya str., 8-1-34

Moskow,Russia

Номер счёта бенефициара

Beneficiary account:

4081 7810 2380 6003 7434