Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. Մարմարիկ գետն է ընկել ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել և 1-03 ծառայության ավտոմեքենայով Հրազդան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, 1990 թվականին ծնված Արսեն Հարությունյանը, ուղևորներ` 1983 թվականին ծնված Էդգար Մարկոսյանը, 1983 թվականին ծնված Դավիթ Սողոմոնյանը և 1987 թվականին ծնված Գարիկ Գևորգյան, որոնք ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել: