Forbes ամսագրի տվյալների համաձայն, «փոփ-երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է մշակույթի մահացած այն գործիչների վարկանշային աղյուսակը, որոնց ստեղծագործությունները շարունակում են եկամուտ բերել անգամ նրանց մահից հետո:
Վերջին 12 ամիսների ընթացքում երաժշտի ստեղծագործությունները 170 միլիոն դոլարի եկամուտ են բերել: Անցյալ տարի այդ գումարը կազմում էր 275 միլիոն: Գումար աշխատող մահացած մշակույթի գործիչների վարկանշային աղյուսակի առաջին եռյակում են նաև «ռոքն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլին (55 միլիոն դոլար) և 20-րդ դարի երկրորդ կեսի սեքս-սիմվոլ, դերասանուհի Մերլին Մոնրոն (27 միլիոն դոլար):
Ի դեպ, ամենաշատ գումարներ աշխատող թե մահացած, թե կենդանի մշակույթի գործիչների թվում Ջեքսոնը զիջում է միայն U2 ռոք-խմբին: