Թուրքիայի ամենահայտնի ռոք խմբերը պատրաստվում են հոկտեմբերի 30-ին համերգ անցկացնել` Վանի ավերիչ երկրաշարժից տուժածների համար բարեգործական միջոցներ հավաքելու նպատակով:
40 թուրք երաժիշտներ որոշել են միանալ և միասնական համերգ անցկացնել Ստամբուլի Քյուչյուկչիֆթլիկ այգում:
Հայտնի թուրքահայ ռոք երաժիշտ Հայկո Չեպկինը կբացի «Ռոքը Վանի համար» համերգը:
Տոմսերի, ուտելիքների և խմիչքների վաճառքից ստացված գումարները կփոխանցվեն Թուրքիայի Կարմիր Կիսալուսնի կազմակերպությանը, որն իր հերթին կօգտագործի գումարները Վանին օգնելու համար: