Թուրքիայի Վան քաղաքի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերող փրկարարների աշխատանքը բարդացել է եղանակային պայմանների պատճառով: Տարածաշրջանում անձրև և ձյուն է տեղում: Եվ, թեև վերջապես Վան է սկսել ժամանալ այլ երկրների կողմից ուղարկվող հումանիտար օգնությունը, այդուհանդերձ այն խիստ չի բավականացնում:
Արդյունքում հուսահատ տեղաբնակները սկսել են հարձակվել հումանիտար օգնություն փոխադրող բեռնատարների վրա: Առնվազն 17 բեռնատար թալանվել է նախօրեին Վան քաղաքում: Նման հարձակման վկա են եղել CNNTurk հեռուստաալիքի լրագրողները, որոնք ուղիղ եթեր ռեժիմով էին աշխատում: Տեսանյութում երևում է` ինչպես են տղամարդիկ և դեռահասները բարձրանում բեռնատարների վրա և ներքև նետում հումանիտար օգնություն պարունակող պարկերը: