Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար նախատեսված հումանիտար օգնությունը Հայաստանից Իզմիր քաղաք տեղափոխող օդանավի թռիչքը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին, կեսօրին մոտ, հայտնում է Արտակարգ Իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 40 տոննա բեռ է փոխադրելու Թուրքիա, այդ թվում` վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալներով` մինչ հոկտեմբերի 27-ի ժամը 11.15-ը Թուրքիայում արձանագրվել է 3-5 մագնիտուդով 739 հետցնցում։