Home / Հայաստան / Նախկին սկեսուրից ժամացույց գողացած հարսը բռնվել է 5000 ռուբլու պատճառով

Նախկին սկեսուրից ժամացույց գողացած հարսը բռնվել է 5000 ռուբլու պատճառով

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Ռոզա Տ.-ին:

Պարզվել է, որ նա մայիսին, Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում հյուրընկալված 51-ամյա մի կնոջ պայուսակից գողացել է 5.000 ՌԴ ռուբլի:

Պարզվել է նաև, որ Ռոզա Տ.-ն հունիսի վերջին իր նախկին ամուսնու մոր տան ննջասենյակից գողացել է 300.000 դրամ արժողության ոսկյա ժամացույց, որը հետագայում ամուսնու մոր պահանջով վերադարձրել է:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն: