Հոկտեմբերի 18-ին, 2011թ. Երևանի Ջանիբեկյան փողոցի 28-րդ շենքի բնակարաններից մեկն են անօրինական կերպով ներխուժել ոստիկանության աշխատակիցները` Մաշտոցի շրջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ, և բերման են ենթարկել Հրաչյա Գևորգյանին, ով մեղադրվում է իր ընկերուհու` Նառա Հարությունյանի և նրա տասնհինգ տարեկան որդու առևանգման մեջ« հաղորդում է Հելսինկյան ասոցիացիան:
Հելսինկյան ասոցիացիայի կայքի համաձայն, բերման ենթարկելու հրամանը իրականացնելիս՝ Արթուր Գևորգյանը ատրճանակի կոթով հարվածելել է Հրաչյա Գևորգյանի գլխին:
Մոտ մեկ շաբաթ է Հրաչյա Գևորգյանը գտնվում է հացադուլի մեջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: