Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցում` «Հաղթանակ» կամրջի տակ, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր մեկնած փրկարարները հրդեհը մեկուսացևել են ժամը 01.59-ին, մարել` 02.05-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է կտորով փաթաթված դի, որը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:
Հետագայում պարզվել է,որ հայտնաբերված քաղաքացին Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 10 տան բնակիչ, 1950 թվականին ծնված Վրեժ Գևորգյանն է: