Home / Հայաստան / ԱԺ նախկին նախագահը ամբիոն կղեկավարի Բրյուսովում

ԱԺ նախկին նախագահը ամբիոն կղեկավարի Բրյուսովում

ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ինքը` Թորոսյանը:

Տիգրան Թորոսյանը շարունակելու է մնալ ԱԺ անկախ պատգամավոր, քանի որ ամբիոնի վարիչի պաշտոնը նա զբաղեցնելու է հասարակական հիմունքներով, ինչը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությունը: Ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնելու առաջակն ԱԺ նախկին նախագահին արել է ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը: