Home / Հայաստան / Բաթումիի քաղաքապետը պարաստ է համագործակցել Հայաստանի հետ

Բաթումիի քաղաքապետը պարաստ է համագործակցել Հայաստանի հետ

Հոկտեմբերի 27-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Բաթումիի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեի հետ:

Ներկայացնելով Բաթումիի զարգացման հեռանկարները` քաղաքապետ Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների և գործարար շրջանակների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը:շ

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային  կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջիկության բնագավառում որակական առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: