Օրերս ռուսական «Իզվեստիա» պարբերականի կողմից տեղեկատվություն էր հրապարակվել, որտեղ, հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին, թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար Հայաստանին $400 մլն վարկ հատկացնել: Սույն տեղեկատվությունը լայն արձագանք է ստացել նաև հայկական մամուլում:
Այս առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմից ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացված հայտը դեռևս քննարկման փուլում է, և հայտը բավարարելու հետ կապված որևէ պաշտոնական որոշում կայացված չէ: Քննարկման փուլում են նաև վարկի չափը և պայմանները: ՀՀ ֆինանսների նախարարությունն այս մասին տեղեկացրել էր նաև «Իզվեստիա» թերթին:
Հայտի հետ կապված վերջնական որոշում կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստի ընթացքում: